Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 437.00+0.50
OIL:  BRENT - 111.54+1.28 WTI - 115.68+3.74
COMEX:  GOLD - 4645.50+0.61 SILVER - 72.66+1.13
COMEX:  PLATINUM - 1967.20-0.63
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.84+0.18 EUR/GBP - 1.1531+0.04
FOREX:  EUR/USD - 1.1531+0.04 GBP/USD - 1.3221+0.05
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53429.56+0.03 TOPIX - 3654.02+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3890.16+0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
07/04/2026  CBA:  USD - 376.47-0.15 GBP - 498.48-0.28
07/04/2026  CBA:  EURO - 434.9-0.06
07/04/2026  CBA:  GOLD - 56154-22 SILVER - 859.25-0.34
Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը
28/11/2024 17:11
Կիսվել

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան մտադիր են փոխհատուցել նավթի գերարտադրությունը

Ռուսաստանը, Ղազախստանը և Սաուդյան Արաբիան եռակողմ բանակցությունների ընթացքում իրենց մտադրությունն են հայտնել փոխհատուցել ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի նախկինում թույլատրված ցանկացած գերարտադրությունը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

ՌԴ նախարարների կաբինետը նշում է, որ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում եռակողմ բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի (հեռախոսով) և Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևի հետ:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են նավթի համաշխարհային շուկաներում կայունության և հավասարակշռության պահպանման կարևորությունը և հատկապես նշել այս հարցում ՕՊԵԿ+-ի ունեցած նշանակալի դերը:

«Կողմերը նաև մտադրություն են հայտնել փոխհատուցել նախկինում թույլատրված նավթի ցանկացած գերարտադրություն իրենց քվոտաների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Ղազախստանի էներգետիկայի նախարարն իր հերթին հաստատել է երկրի լիակատար հավատարմությունը համաձայնագրին, արդյունահանման կամավոր կրճատմանը և արդյունահանման ավելացման համար փոխհատուցմանը՝ համաձայն ՕՊԵԿ-ի քարտուղարությանը ներկայացված թարմացված ժամանակացույցի:

Հիշեցնենք՝ առաջիկայում սպասվում է ՕՊԵԿ+-ի նախարարների հանդիպում, որը նախանշված է անցկացնել դեկտեմբերի 1-ին: Քիչ առաջ, սակայն, պարզ դարձավ, որ հանդիպումը հետաձգվում է և կանցկացվի դեկտեմբերի 5-ին:

07/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.47
-0.15
Եվրո (EUR)
434.9
-0.06
Ռուբլի (RUR)
4.757
-0.0109
Լարի (GEL)
139.93
+0.03
56154
-22
Արծաթ
859.25
-0.34