Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.95+0.04 WTI - 79.25-0.25
COMEX:  GOLD - 2311.20-0.75 SILVER - 26.89+0.26
COMEX:  PLATINUM - 967.60+0.02
LME:  ALUMINIUM - 2528.00-1.92 COPPER - 9765.50-1.31
LME:  NICKEL - 18648.00-1.22 TIN - 30970.00+1.20
LME:  LEAD - 2180.00+0.00 ZINC - 2886.00+0.17
FOREX:  USD/JPY - 153.01-1.92 EUR/GBP - 1.0734+0.19
FOREX:  EUR/USD - 1.0734+0.19 GBP/USD - 1.2549+0.15
STOCKS RUS:  RTSI - 1177.96+0.05
STOCKS US: DOW JONES - 38225.66+0.85 NASDAQ - 15840.96+1.51
STOCKS US: S&P 500 - 5064.20+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8172.15+0.63 CAC40 - 7914.65-0.88
STOCKS EUR:  DAX - 17896.50-0.20
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
ՀՈՎՆԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿԵՍ ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
26/04/2013 17:32
Կիսվել

ՀՈՎՆԱՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՎԻՐԱԲԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿԵՍ ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Էդիլ Հովնանյանը, «Հրայր եւ Աննա Հովնանյան» Հիմնադրամի անունից, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ իր ծնողները` Հրայր եւ Աննա Հովնանյանները, ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ակտիվներ կփոխանցեն «Հրայր եւ Աննա Հովնանյան» Հիմնադրամին:

Վերջնական նվիրաբերությունից հետո, Հովնանյան Հիմնադրամը կլինի պատմության մեջ ամենամեծ մասնավոր հիմնադրամը՝ նվիրված հիմնականում հայությանը: Հովնանյանների հինգ զավակներից եւ նրանց երեք ավագ թոռներից կազմված Հիմնադրամի խորհուրդից կպահանջվի բաշխել տարեկան 25 միլիոն ԱՄՆ դոլար գումար:

Հովնանյան Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 1986թ. եւ իր առաքելություն է հռչակել բարեգործական, կրթական, հոգեւոր, գիտական, գրական եւ այլ նպատակներով ֆինանսավորումը՝ առաջնային ուշադրություն դարձնելով ամբողջ աշխարհում հայկական համայնքներին` վերջիններիս նվիրատվությունների, դրամաշնորհների, ավանդների եւ ծրագրային ներդրումների տեսքով աջակցություն ցուցաբերելու միջոցով:

Հրայր Հովնանյանը հայտնի է որպես մեծահասակների համար անհատական հողամասերի վրա կառուցված առանձնատներից բաղկացած խոշոր համայնքների ստեղծման գաղափարի ներմուծողներից մեկը: Տասնյակ հազարավոր տներ են կառուցվել Հրայր Հովնանյանի կողմից, իսկ նրա ձեռնարկատիրական գուծունեությունը դիվերսիֆիկացվել է՝ ներառելով առողջապահական հաստատությունների, խոշոր մանրածախ առեւտրի կետերի, գրասենյակային համալիրների, վարձակալությամբ տրվող բնակարանների նախագծում եւ կառուցում եւ հանքավայրերի շահագործում ավելի քան 7000 ակր տարածության վրա:

Հաջողություններին զուգահեռ սկսվել է Հովնանյանի կյանքի  բարեգործական շրջանը: 1972թ. մի շարք այլ հիմնադիրների հետ միասին նա ստեղծել է Ամերիկայի Հայկական Համագումարը եւ ներկայումս այդ կառույցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հրայրը նաեւ 90-ականների սկզբներին ստեղծված Հայաստան Համահայկական Հիմնադրամի հիմնադիր անդամներից է եւ 1997թ. ստեղված ՀԱԻ-ի` Հայկական Ազգային Ինստիտուտի հիմնադիրը (ANI): Մինչ օրս Հրայր Հովնանյանի բարեգործական ներդրումները գերազանցել են 50 միլիոն ԱՄՆ դոլարը:

Հայտարարության մեջ նշվում է, որ աչալուրջ վերահսկողությունը, ինչը Հրայրի բիզնես եւ բարեգործական գործունեության փորձադրոշմն է, կդառնա Հովնանյան Հիմնադրամին առաջնորդող փիլիսոփայությունը: Հովնանյանի բոլոր հինգ զավակները` Սիրանը, Էդիլը, Տանյան, Լիլան եւ Արմենը, ում վստահված է Հիմնադրամի միջոցների բաշխումը, տարբեր հանձնաժողովների եւ համազգային խնդիրներն ուսումնասիրող խոշոր խմբերի միջոցով, կբացահայտեն կարեւորագույն խնդիրը ու կհետեւեն, որ յուրաքանչյուր նվիրաբերված դոլարը խոհեմաբար ծախսվի:

Ներկայում Հիմնադրամը բարեգործական նպատակներով բաշխում է տարեկան 3 միլիոն ԱՄՆ դոլար ամբողջ աշխարհում եւ հանձնառություններ ունի 2013թ. համար: Առաջիկա տարիներին Հիմնադրամը նպատակ ունի ընտրել համայնքների ղեկավարների եւ, ելնելով վերջիններիս գաղափարներից, մշակել մոտեցումներ՝ այս աննախադեմ նվիրատվության ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար:

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32