
Դոնալդ Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի էներգետիկ սահմանափակումները
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը կվերացնի էներգիայի արտադրության բոլոր սահմանափակումները, որոնք ներդրել է ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը:
«Առաջին օրը ես կստորագրեմ հրամաններ՝ չեղարկելու Բայդենի բոլոր սահմանափակումները էներգիայի արտադրության վրա սահմանված, դադարեցնելու նրա խելագար «էլեկտրական» մանդատը, դադարեցնելու բնական գազի արտահանման արգելքը»,- ասել է Թրամփը Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում կայացած AmericaFest համաժողովում: