
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 22.7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2013թ.-ի հունվար-մարտ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում պղնձի արտադրության ծավալներն աճել են 22.7%-ով և կազմել 39 888 տոննա:
Նույն ժամանակահատվածում կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 24.2%-ով և կազմել 3 013 տոննա:
Ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են 19.2%-ով և կազմել 3 503.4 տոննա: