2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐԵԼ Է ՇՈՒՐՋ 50 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ
2012 թվականին Հայաստանի կենտրոնական բանկն աշխատել է վնասով: Ըստ հրապարակված տարեկան ֆինանսական հաշվետվության` 2012 թվականին կենտրոնական բանկի տարեկան վնասը կազմել է 20,8 մլրդ ՀՀ դրամ (մոտ 50 մլն ԱՄՆ դոլար):
Հաշվետվությունից երևում է, որ 2012 թվականին կենտրոնական բանկը զգալի կորուստներ է կրել արժեզրկումից: Այսպես, տարվա արդյունքներով արժեզրկումից կորուստները կազմել են շուրջ 30,2 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 2.5 անգամ:
Միևնույն ժամանակ, հաշվետու տարում կենտրոնական բանկի զուտ տոկոսային եկամուտը կազմել է 4,1 մլրդ ՀՀ դրամ, փոխարժեքային տաբերություններից զուտ օգուտը` 15,0 մլրդ ՀՀ դրամ:
2012 թվականին թղթադրամների, դրամագիտական արժեքների թողարկմանը և մետաղադրամների հատմանն ուղղվել է 3,4 մլրդ ՀՀ դրամ: