ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԻ ՄՈՏ ՄԵԿ ԵՐՐՈՐԴԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում շարունակում է մեծ տեսակարար կշիռ ապահովել հանքահումքային արտադրանքը: Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանի արտահանման համախառն ծավալում հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է 28,5%:
Ըստ պաշտոնական վիճաագրության` հունվար-մարտ ամիսներին Հայաստանից արտահանվել է 97,6 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է շուրջ 11%-ով: