BOFA-Ն ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է MBIA-ԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ 1,7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը՝ Bank of America Corp.-ը, համաձայնել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլար վճարել MBIA Inc. ապահովագրական ընկերությանը՝ փոխհատուցելով 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի պայմաններում հիփոթեքային պարտքային արժեթղթերի մասով վերջինիս կրած վնասները: Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ նշվում է, որ BofA-ն նաև 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի MBIA-ին:
Նշենք, որ տեղեկատվության հրապարակումից հետո MBIA-ի բաժնետոմսերի գներն աճել են 45%-ով և կազմել 14,29 ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ տարեսկզբին BоfA համաձայնել էր Fannie Mae հիփոթեքային վարկավորման գործակալությանը փոխհատուցել 3,55 մլրդ ԱՄՆ դոլար՝ խնդրահարույց փոխառությունների վաճառքի համար: Բացի այդ, BоfA-ն պատրաստակամություն էր հայտնել Fannie Mae-ից գնել խնդրահարույց փոխառություններով ձևավորված՝ 6,75 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով հիփոթեքային պորտֆելը: