Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Կարմիր ծովում բեռնափոխադրումները դեռևս չեն վերականգնվել
11/02/2025 18:21
Կիսվել

Կարմիր ծովում բեռնափոխադրումները դեռևս չեն վերականգնվել

Կարմիր ծովով նավերի երթևեկությունը չի վերադարձել նախկին մակարդակին, թեև հութիները հունվարից ի վեր հարձակումներ չեն իրականացրել այդ տարածքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ծովային միացյալ տեղեկատվական կենտրոնին, որն իրավիճակի մասին տեղեկատվություն է հավաքում մի շարք երկրների նավատորմից:

«Չնայած ակտիվության բացակայությունը կարող է դիտվել որպես ծովային անվտանգության իրավիճակի բարելավում, JMIC-ն կարծում է, որ առևտրային նավերի սպառնալիքների մակարդակը չի փոխվել և խորհուրդ է տալիս շարունակել զգոնության պահպանումը: Տարանցման ծավալները մնում են կայուն», – ասվում է JMIC-ի շաբաթական զեկույցում:

Ըստ Bloomberg-ի՝ բեռնափոխադրող ընկերությունները շարունակում են նախընտրել Աֆրիկայի շուրջ երկար երթուղիները:

Ավելի վաղ Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ Իսրայելն ու ՀԱՄԱՍ խմբավորումը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր են կնքել, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին: Եմենի հութիները հասկացրել են, որ մտադիր են սահմանափակել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա և թիրախավորել միայն Իսրայելի հետ կապ ունեցողներին:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է վերահսկողության տակ վերցնի Գազայի հատվածը անկլավում մարտերի ավարտից հետո: Նա ասել է, որ Գազայի բնակիչները պետք է վերաբնակեցվեն Եգիպտոսում, Հորդանանում կամ այլ երկրներում, իսկ ավելի ուշ մտադրություն է հայտնել անկլավից դուրս Գազայի բնակիչների համար մշտական ​​բնակարաններ կառուցել:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6