
Գործազրկությունը Գերմանիայում փետրվարին կազմել է 6.2%
Գերմանիայում գործազրկությունը փետրվարին կազմել է 6.2%, նույնը, ինչ նախորդ ամիս: Այս մասին հաղորդում է Զբաղվածության դաշնային գործակալությունը։
Սա ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի հոկտեմբերից ի վեր։
Գերմանիայում փետրվարին գործազուրկների թիվն ավելացել է 5000-ով։
Ըստ Trading Economics-ի՝ վերլուծաբանները միջին հաշվով կանխատեսել են գործազուրկների թվի 15 հազար աճ, իսկ գործազրկությունը կմնա հունվարի մակարդակի վրա:
Bloomberg-ի հարցվածներն էլ ակնկալել են, որ առաջին ցուցանիշը կբարձրանա 14 հազարով, իսկ երկրորդը կմնա անփոփոխ։