
Թուրքիան ակնկալում է 2025-ին Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը հասցնել 7 միլիոնի
Թուրքիան ակնկալում է, որ 2025 թվականին Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը կաճի մինչև 7 միլիոն, ինչը կնշանակի շուկայի ամբողջական վերականգնում մինչև 2019 թվականի նախահամաճարակային մակարդակը:
Անցյալ տարի Թուրքիա է այցելել 6.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարի ռուս զբոսաշրջիկների կողմից ամառվա համար թուրքական հյուրանոցների ամրագրումների ներկայիս մակարդակը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Աճում է գաստրոնոմիական և առողջարանային զբոսաշրջության ժողովրդականությունը, նոր հանգստավայրեր են ի հայտ եկել Սև ծովի ափին: Անցյալ տարի Սոչիից նավարկություններ են մեկնարկել դեպի Թուրքիայի սևծովյան նավահանգիստներ: