Տնտեսական

USD BUY - 390.00+0.50 USD SELL - 394.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 427.50+0.00
OIL:  BRENT - 73.22+0.29 WTI - 69.21+0.16
COMEX:  GOLD - 3021.10+0.07 SILVER - 34.15+1.58
COMEX:  PLATINUM - 972.30+0.58
LME:  ALUMINIUM - 2622.50+0.00 COPPER - 9855.50+0.00
LME:  NICKEL - 16057.00+0.00 TIN - 34489.00+0.00
LME:  LEAD - 2016.50+0.00 ZINC - 2928.00+0.00
FOREX:  USD/JPY - 150.48-0.06 EUR/GBP - 1.0783-0.20
FOREX:  EUR/USD - 1.0783-0.20 GBP/USD - 1.2929+0.05
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 42587.50+0.01 NASDAQ - 18271.86+0.46
STOCKS US: S&P 500 - 5776.65+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 37780.54+0.46 TOPIX - 2797.52+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23344.25-2.35 SSEC - 3369.98+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8663.80+0.30 CAC40 - 8108.59+1.08
STOCKS EUR:  DAX - 23109.79+1.13
25/03/2025  CBA:  USD - 391.80-0.03 GBP - 507.42-0.63
25/03/2025  CBA:  EURO - 423.89-1.13
25/03/2025  CBA:  GOLD - 37888.00-77.00 SILVER - 416.76-1.23
ՊԵԿ. Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ
26/03/2025 10:46
Կիսվել

ՊԵԿ. Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ուղղությամբ իրավախախտումների կանխարգելումը և հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին հետևել օրենքի պահանջներին և դրսևորել հարկային կարգապահություն՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 60 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 16 դեպքով 16 հարկ վճարող տուգանվել է 23.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • խաղերի և խաղալիքների  առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • կաթնամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 9 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.250 մլն դրամ տուգանք,
  • hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,
  • hեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
  • շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 29 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 7.250 մլն դրամ տուգանք,
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 16 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների։

Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 60 հարկ վճարողների ցանկը։

ՊԵԿ. Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ

25/03/2025
դրամ
Դոլար (USD)
391.80
-0.03
Եվրո (EUR)
423.89
-1.13
Ռուբլի (RUR)
4.64
-0.03
Լարի (GEL)
141.14
+0.07
37888.00
-77.00
Արծաթ
416.76
-1.23