ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 14%-ՈՎ
Մեր երկրի արտահանման ընդհանուր կառուցվածքում շարունակում է մեծ տեսակարար կշիռ ապահովել հանքահումքային արտադրանքը: Ընթացիկ տարվա առաջին չորս ամսում Հայաստանի արտահանման համախառն ծավալում հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է 28%:
Ըստ պաշտոնական վիճաագրության` հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից արտահանվել է 127,5 մլն ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է շուրջ 14%-ով: