Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ԱՊՐԻԼԻՆ ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է ԵՎ ԿԱԶՄԵԼ 77.5%
05/06/2013 12:04
Կիսվել

ԱՊՐԻԼԻՆ ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է ԵՎ ԿԱԶՄԵԼ 77.5%

Ապրիլ ամսվա վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել 371 հազար 409 ավտոտրանսպորտային միջոց: Նախորդ ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 3549-ով:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից տեղեկացնում են, որ ապրիլ ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 874 մլն դրամ, ինչը մարտ ամսվա համեմատ աճել է մոտ 106 մլն դրամով (կամ մոտ 14%-ով):  Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է և կազմել 4411 դիմում` նախորդ ամսվա 3897-ի դիմաց: Միևնույն ժամանակ, նվազել է հատուցման միջին չափը. ապրիլ ամսվա կտրվածքով`198,128 ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ համակարգի վնասաբերությունը (հատուցումների մակարդակը) ապրիլ ամսվա դրությամբ կազմել է 77.5%, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 2%-ով:

Նշենք նաև, որ Հայաստանի ԱՊՊԱ շուկայի առաջատարը շարունակում է մնալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է մոտ 30%: Շուկայում երկրորդը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն է (21%), երրորդը՝ «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը ( 15%):

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերության մասնաբաժինը կազմել է շուրջ 13%, «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ինը` 8%: «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ընկերությունը («ՌԱՍԿՈ») ապահովել է շուկայի  մոտ 6% մասնաբաժին, «ԳԱՐԱՆՏ-ԼԻՄԵՆՍ»-ը` շուրջ 5%:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91