
ԱՄՆ ֆինանսների նախարարը կարծում է, որ Չինաստանի հետ առևտրային դիմակայությունը երկար չի տևի
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը կարծում է, որ Չինաստանի հետ հակամարտությունը մաքսատուրքերի շուրջ վաղ թե ուշ կսկսի թուլանալ, երեքշաբթի հայտնել է Associated Press-ը։
«Կողմերից ոչ մեկը չի կարծում, որ գործերի ներկա վիճակը երկար կտևի»,- գործակալությունը մեջբերում է Բեսենտի ելույթից հատվածներ JPMorgan Chase-ի փակ միջոցառման ժամանակ։
Միաժամանակ նա նշել է, որ Պեկինի հետ բանակցությունները հեշտ չեն լինելու և դեռ պաշտոնապես չեն սկսվել։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ճեպազրույցում պատասխանելով Չինաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր առևտրային գործարքի մասին, ասել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն ասել է, որ ամեն ինչ «շատ լավ է ընթանում»:
ԱՄՆ-ի մաքսատուրքերը չինական ապրանքների համար կազմում են 145%: Չինաստանը պատասխանեց՝ բարձրացնելով ամերիկյան ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 125%: