Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանը մարդկային ներուժի զարգացման ինդեքսով իր խմբի 74 երկրների շարքում զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
16/05/2025 16:22
Կիսվել

Հայաստանը մարդկային ներուժի զարգացման ինդեքսով իր խմբի 74 երկրների շարքում զբաղեցնում է վերջից 5-րդ տեղը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի կողմից հրապարակված «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025» հաշվետվությունը։

«Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ում ներկայացված են մարդկային ներուժի զարգացման ինդեքսի 2023թ. տվյալները։ Դրանում նաև վերանայվել և թարմացվել են նախորդ տարիների վերաբերյալ անցյալ տարվա զեկույցում հրապարակված տվյալները:

Այսպես՝

  • Ըստ «Մարդկային ներուժի զարգացման զեկույց-2025»-ի` Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» 2023թ. արդյունքներով 0.811 միավոր է, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 193 երկրների թվում 69-րդն է և ներառված է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբում։ Հայաստանն իր խմբի միջին ցուցանիշին զիջում է 0.103 միավորով՝ էապես զիջելով նաև բոլոր երեք ենթաինդեքսների միջին արժեքներին։ Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի ինդեքսն ընդամենը 0.011 միավորով է գերազանցում իր խմբի ինդեքսի նվազագույն շեմին, իսկ խմբում ներառված 74 երկրներից Հայաստանից ավելի ցածր ինդեքս ունեն միայն 4-ը, պետք է նշել, որ մեր երկիրը գտնվում է «վտանգավոր գոտում»։

Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ Հայաստանի «մարդկային ներուժի զարգացման ինդեքսը» բարձրացել է` հիմնականում պայմանավորված կենսամակարդակի ենթաինդեքսի (մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամտի) կտրուկ (31.4%) աճով։ Այդ աճը մեծ մասամբ բացատրվում է դրամի արժևորմամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի շնչային համախառն ազգային եկամտի ցուցանիշը փոքր է աշխարհի միջինից, և Հայաստանը մարդկային ներուժի զարգացման շատ բարձր մակարդակով երկրների շարքում է շնորհիվ «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» ոչ տնտեսական բաղադրիչների։

  • «Մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանի 5 երկրների թվում 3-րդն է՝ Թուրքիայից և Վրաստանից հետո:
  • ՀՀ-ում սոցիալական անհավասարությունը մարդկային ներուժի զարգացման վրա ունի 8.4% զսպող ազդեցություն (այսինքն՝ սոցիալական անհավասարության պատճառով «մարդկային ներուժի զարգացման ինդեքսի» կորուստը 8.4% է)։ Ինդեքսի համեմատաբար փոքր կորստի պատճառն այն է, որ Հայաստանում առողջապահական և կրթական ծառայությունների համեմատաբար հասանելի լինելը մասամբ մեղմացնում է մարդկային զարգացման վրա սոցիալական անհավասարության բացասական ազդեցությունը։
  • «Գենդերային զարգացման» և «գենդերային անհավասարության» ինդեքսներով Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է՝ շնորհիվ քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության և նրանց ընդհանուր կրթվածության համեմատաբար բարձր մակարդակների:
  • «Մոլորակային կայունության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման ինդեքսով» Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։
  • «Գենդերային անհավասարության» և «անհավասարության հաշվառմամբ` մարդկային ներուժի զարգացման» ինդեքսներով Հայաստանը զգալիորեն զիջում է «Մարդկային ներուժի շատ բարձր զարգացմամբ» երկրների խմբի միջին արժեքներին:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52