Տնտեսական

USD BUY - 383.00-1.00 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 438.00-1.00
OIL:  BRENT - 64.98-2.06 WTI - 61.68-2.11
COMEX:  GOLD - 3338.10+0.88 SILVER - 33.90+1.92
COMEX:  PLATINUM - 1081.70+2.16
LME:  ALUMINIUM - 2471.50+0.88 COPPER - 9519.50-0.04
LME:  NICKEL - 15518.00-0.28 TIN - 33083.00+0.56
LME:  LEAD - 1980.50+0.97 ZINC - 2710.50+1.27
FOREX:  USD/JPY - 143.34-0.34 EUR/GBP - 1.1327+0.00
FOREX:  EUR/USD - 1.1327+0.00 GBP/USD - 1.3421-0.04
STOCKS RUS:  RTSI - 1109.77+0.20
STOCKS US: DOW JONES - 41860.44-1.91 NASDAQ - 18872.64-1.41
STOCKS US: S&P 500 - 5844.61-1.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 36985.87-0.84 TOPIX - 2717.09-0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 23544.31-1.19 SSEC - 3380.19-0.22
STOCKS EUR:  FTSE100 - 8786.46+0.06 CAC40 - 7910.49-0.40
STOCKS EUR:  DAX - 24122.40+0.36
22/05/2025  CBA:  USD - 384.44-0.62 GBP - 515.15-1.14
22/05/2025  CBA:  EURO - 434.11-2.47
22/05/2025  CBA:  GOLD - 40784.00+406.00 SILVER - 409.86+7.51
Բելառուսում աշխատուժի պակաս կա. Լուկաշենկոն դժգոհ է
22/05/2025 17:10
Կիսվել

Բելառուսում աշխատուժի պակաս կա. Լուկաշենկոն դժգոհ է

Բելառուսը բախվում է աշխատուժի պակասի համաշխարհային խնդրին, և որպեսզի հնարավոր լինի խուսափել աղետից, կարևոր է օպերատիվ կերպով ներգրավել աշխատուժ, հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներից։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր չեն իրենց ներկայացուցիչներին ուղարկել արտերկիր՝ մարդկանց որոնելու և Բելառուսում աշխատանքի հրավիրելու համար։ Բայց եթե որևէ արդյունաբերական ձեռնարկություն դժգոհում է աշխատակիցների պակասից, ապա ղեկավարը պետք է մտածի աշխատող միգրանտների ներգրավման մասին։

«Մենք ոչ ոքի չենք սահմանափակում։ Վարձեք, պայմանագիր կնքեք նրանց հետ, աշխատեք», — ամփոփել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր հրամանագիր՝ օտարերկրացի աշխատողների նկատմամբ գործատուների պատասխանատվության մասին, համաձայն որի՝ ընկերությունները պարտավոր են վերահսկել, թե որտեղ է ապրում և ինչով է զբաղվում միգրանտը, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղեկացնել պատկան մարմիններին։

Ապրիլին Բելառուսի ՆԳՆ-ն հերքել էր տեղեկությունը, թե հանրապետություն է ժամանել 150 հազար պակիստանցի և հանցանքներ գործել։ Դրան նախորդել էր Լուկաշենկոյի հայտարարությունը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ բանակցություններից հետո, Բելառուսում 100–150 հազար պակիստանցիների աշխատանքի ընդունման պատրաստակամության մասին։

Մի տարի առաջ էլ Լուկաշենկոն պաշտոնյաներից պահանջել էր քայլեր ձեռնարկել հանրապետությունում առկա խորը աշխատուժի, հատկապես բանվորների պակասի հարցում։ Այդ ժամանակ նա առաջարկել էր ներգրավել նաև թոշակառուներին, քանի որ նրանց մեջ շատ ակտիվ և աշխատելու ցանկություն ունեցող քաղաքացիներ կան։

22/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.44
-0.62
Եվրո (EUR)
434.11
-2.47
Ռուբլի (RUR)
4.83
+0.03
Լարի (GEL)
140.51
-0.10
40784.00
+406.00
Արծաթ
409.86
+7.51