Տնտեսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 433.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 66.11-0.54 WTI - 64.24-0.82
COMEX:  GOLD - 3345.10+0.42 SILVER - 36.44+0.86
COMEX:  PLATINUM - 1218.00+3.56
LME:  ALUMINIUM - 2450.50-1.31 COPPER - 9693.00+0.74
LME:  NICKEL - 15487.00+0.60 TIN - 32343.00+1.02
LME:  LEAD - 1978.50-0.60 ZINC - 2666.00-1.31
FOREX:  USD/JPY - 144.16-0.48 EUR/GBP - 1.1421+0.24
FOREX:  EUR/USD - 1.1421+0.24 GBP/USD - 1.3565+0.33
STOCKS RUS:  RTSI - 1108.63-2.52
STOCKS US: DOW JONES - 42762.87+1.05 NASDAQ - 19529.95+1.20
STOCKS US: S&P 500 - 6000.36+1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 37741.61+0.50 TOPIX - 2769.33+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23792.54-0.48 SSEC - 3385.36+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 8837.91+0.30 CAC40 - 7804.87+0.19
STOCKS EUR:  DAX - 24304.46-0.08
06/06/2025  CBA:  USD - 383.46+0.06 GBP - 519.51-0.99
06/06/2025  CBA:  EURO - 438.06-0.01
06/06/2025  CBA:  GOLD - 41604+130 SILVER - 441.3+17.88
Չինաստանի առևտուրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ կրճատվել է գրեթե նույն չափով
09/06/2025 12:16
Կիսվել

Չինաստանի առևտուրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ կրճատվել է գրեթե նույն չափով

Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին կրճատվել է 8.2%-ով՝ հասնելով 88.8 միլիարդ դոլարի։ Այս մասին են վկայում ՉԺՀ մաքսային ծառայության տվյալներին։

Նույն աղբյուրը նշում է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսում նվազել է 9.1%-ով՝ կազմելով 239.7 միլիարդ դոլար։ Այսպիսով, չնայած աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև առևտրային պատերազմի սրացմանը տվյալ ժամանակահատվածում, ՉԺՀ-ի առևտուրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ մինչև մայիս կրճատվել է գրեթե նույն չափով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլին Չինաստանի արտահանումն ԱՄՆ կրճատվել է 21%-ով։ Մայիսին երկու երկրների առևտուրը նախորդ ամսվա համեմատ նվազել է 13.08%-ով՝ կազմելով 39.63 միլիարդ դոլար։

Հիշեցնենք՝ տնտեսական կապերի խզումը կանխելու նպատակով՝ մայիսի 12-ին կողմերը ժամանակավոր համաձայնության եկան՝ 90 օրվա ընթացքում փոխադարձաբար նվազեցնել մաքսային դրույքաչափերը։ ԱՄՆ-ն և Չինաստանը համապատասխանաբար 145%-ից և 125%-ից իջեցրին մաքսատուրքերը մինչև 30% և 10%։ Սակայն արդեն ամսվա վերջում Դոնալդ Թրամփը սոցցանցում հայտարարեց, թե Չինաստանը «ամբողջությամբ խախտել է» պայմանավորվածությունը։ Դրանից հետո ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց ունեցավ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ՝ զրույցը գնահատելով «շատ դրական»։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությանը, ապա այն սկսել էր նվազել արդեն նախորդ ամիսներին։ Չնայած 2024 թվականին այն աճեց մինչև ռեկորդային մակարդակ, աճի տեմպերը զգալիորեն դանդաղեցին՝ ԱՄՆ-ի կողմից ուժեղացող ճնշման հետևանքով։ Վաշինգտոնը սպառնում է Ռուսաստանին բարեկամ երկրների նկատմամբ կիրառել երկրորդական պատժամիջոցներ։ Այս համատեքստում գործարար համայնքը կոչ է անում ռուս-չինական առևտուրը դարձնել «թափանցիկ, բաց և արդյունավետ» բոլոր կողմերի համար։

06/06/2025
դրամ
Դոլար (USD)
383.46
+0.06
Եվրո (EUR)
438.06
-0.01
Ռուբլի (RUR)
4.8332
-0.0237
Լարի (GEL)
140.49
+0.04
41604
+130
Արծաթ
441.3
+17.88