Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-ապրիլին կազմել է 6․28 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
23/06/2025 19:12
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-ապրիլին կազմել է 6․28 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6․28 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7․04 մլրդ դոլարով կամ 52․87%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2․2 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 62․5%-ով կամ 3․67 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 765․6 մլն դոլար, անկում ՝ 26․06%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 729․5 մլն դոլար, անկում՝ 74․42%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 222․7 մլն դոլար, աճ՝ 9․85%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 140 մլն դոլար, անկում՝ 5․37%։ Վեցերորդը Իտալիան է՝ 126․8 մլն դոլար, անկում՝ 0․24%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 123 մլն դոլար, անկում՝ 14․57%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 101 մլն դոլար, աճ՝ 93․78%։ Իններորդն Վրաստանն է՝ 86․1 մլն դոլար, աճ՝ 7․46%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 65 մլն դոլար, աճ՝ 10․53%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 60․88%-ով և կազմել 2․36 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2․3 մլրդ դոլար, անկում՝ 61․52%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 4․81%-ով և կազմել 729․3 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 51․64%-ով և կազմել 3․2 մլրդ դոլար։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08