ԼԻԲԱՆԱՆՑԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ
Հայաստանի և Լիբանանի առևտրաարդյունաբերական պալատների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը և Լիբանանի Ֆրայչայզինգ ասոցիացիայի նախագահ Չարլս Աբիդը։
Նշենք, որ համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Բեյրութ-Երևան ավիաչվերթի բացմանը հաջորդած՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ Լիբանանի պաշտոնական պատվիրակության այցի շրջանակներում:
Լիբանանի պատվիրակությանը Մարտին Սարգսյանը հավաստիացրել է, որ լիբանանցի ներդրողը Հայաստանում խոչընդոտներ չի ունենա, և Պալատը պատրաստակամ է բազմաբնույթ և տևական համագործակցության համար։
Պատվիրակության կազմում եղել են նաև հայազգի բազմաթիվ ճանաչված նշանավոր գործիչներ, պատգամավորներ։
Բեյրութ-Երևան-Բեյրութ ավիաչվերթի բացումը երկուստեք ներկայացվել է որպես բարեկամությունն ու համագործակցությունը ամրապնդելու և զարգացնելու հերթական լուրջ քայլ։