Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին
11/07/2025 09:52
Կիսվել

Սուրճը թանկանում է՝ Բրազիլիայից ԱՄՆ ներմուծման վրա 50% մաքսատուրքի սպասման ֆոնին

Արաբիկա տեսակի սուրճի գինը ակտիվորեն աճում է այն լուրերի ֆոնին, որ ԱՄՆ-ն 2025 թվականի օգոստոսի 1-ից կսահմանի 50% մաքսատուրք Բրազիլիայից ներմուծվող բոլոր ապրանքների, այդ թվում՝ սուրճի վրա։

Նյու Յորքի բորսայում հինգշաբթի առևտրի ընթացքում արաբիկայի ֆյուչերսների գները բարձրացել են ավելի քան 3.5%։

«Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք Բրազիլիայից ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների վրա կսահմնենք 50% մաքսատուրք՝ ի լրումն արդեն գոյություն ունեցող ոլորտային մաքսատուրքերի», – ասվում է Դոնալդ Թրամփի՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված նամակում, որը հրապարակվել է Truth Social սոցիալական ցանցում։

Lavazza Group ընկերության ղեկավար Ջուզեպպե Լավացան ավելի վաղ հայտարարել էր, որ եվրոպական ապրանքների ներմուծման վրա մաքսատուրքերը լուրջ խնդիր չեն, սակայն սուրճ արտադրող առաջատար երկրների՝ մասնավորապես Բրազիլիայի և Վիետնամի դեմ սահմանվող մաքսատուրքերը կարող են հանգեցնել սուրճի գների աճի ԱՄՆ սպառողների համար։

«Խնդիրը Ամերիկայի և Եվրոպայի միջև մաքսատուրքերում չէ։ Խնդիրն այն է, թե ինչպիսի մաքսատուրքեր են սահմանվում ԱՄՆ-ի և Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Վիետնամի, ԱՄՆ-ի և սուրճ արտադրող այլ երկրների միջև: Արդյունքում, սուրճի գինն ԱՄՆ-ում անպայման կբարձրանա», – ասել է նա։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52