Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2605.00+0.21 COPPER - 9052.50-0.43
LME:  NICKEL - 15862.00-1.89 TIN - 29097.00-1.48
LME:  LEAD - 2010.00+0.22 ZINC - 3095.50+0.67
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ
12/07/2013 19:20
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Այսօր կայացել է «Թուֆենկյան ավանդական Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությունը: Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:

Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շրջել է հյուրանոցային համալիրում, ծանոթացել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և հին ավանդական ոճով կառուցված հյուրանոցի պայմաններին, առաջարկվող ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:

Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ մայրաքաղաքի «Թուֆենկյան ավանդական Երևան» hյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներին մասնակցություն են ունեցել հայ և ամերիկացի հայտնի ճարտարապետներ և դիզայներներ: Հյուրանոցի ոճը, ներքին հարդարանքը, կահավորանքը, խոհանոցը համապատասխանում են Թուֆենկյան ընկերության գաղափարախոսությանը` հին ավանդական ոճի պահպանման միջոցով հասնել ժամանակակից հարմարավետության և բարձր որակի: Հյուրանոցը կառուցվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին հատուկ երևանյան ճարտարապետության ոգով՝ սև տուֆից, նարնջագույն տուֆի համադրմամբ:

Նշվել է, որ «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը այսպիսի ձեռնարկների իրագործմամբ նպատակ ունի ստեղծել ավանդական հյուրանոցների այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանի բնաշխարհը, հազարամյա հայկական մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաև բարձրակարգ, միջազգային հյուրանոցային չափանիշները ներդաշնակ ամբողջություն կկազմեն և համապատասխանաբար կնպաստեն հյուրանոցներին հարող շրջանների տնտեսական և մշակութային զարգացմանը: Ծրագրի նպատակներից է նաև օտարերկրացիներին Հայաստանը ներկայացնել իր հնագույն ավանդույթներով, ճարտարապետությամբ, արհեստներով, պատմամշակութային հուշարձաններով, գեղատեսիլ բնությամբ և ավանդական խոհանոցով:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է համալիրի բացման կապակցությամբ, ողջունել նման նախաձեռնությունները և հաջողություններ մաղթել «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86