Տնտեսական

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.3%-ը ներկայացնում է Երևան.  2025 թվականի I եռամսյակ
12/07/2025 11:21
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 81.3%-ը ներկայացնում է Երևան.  2025 թվականի I եռամսյակ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 409.35 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 22.2 մլրդ ՀՀ դրամով կամ 5.7%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 813 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 81.3%։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն նվազել է 1-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 353.7 մլրդ ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 86.4%։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 10.1%-ով կամ 32.5 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Գազպրոմ Արմենիա», «Մոբայլ Սենթր Արթ» և «Գրանդ Տոբակո»։ Ի տարբերություն 2024-ի նույն ժամանակահատվածի «Մոբայլ Սենթր Արթ» առաջատարի իր դիրքը զիջել է «Գազպրոմ Արմենիան» ընկերության և նահանջել 2-րդ հորիզոնական։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 13.5% կամ մոտ 55.1 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 10.7 մլրդ ՀՀ դրամով կամ 16.3%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 55 ընկերությամբ (+8 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 14.7 մլրդ ՀՀ դրամ կամ 3.6%։ Մուծված հարկերի ծավալը աճել է 15.6%-ով կամ 1.99 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ ՏՐԱՆՍԳԱԶ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+2 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 11.6 մլրդ ՀՀ դրամ կամ 2.8%։ Մուծված հարկերի ծավալն նվազել է 11.2%-ով կամ 1.46 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 6.9 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.7%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 64.8%-ով կամ 12.65 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԱՐԿԱԹ ընկերությունն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (-1 ընկերություն): Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.2 մլրդ ՀՀ դրամ կամ 2.2%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.8%-ով կամ 0.46 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 5.7 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.4%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 45.1%-ով կամ 1.78 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.0 մլրդ ՀՀ դրամ կամ 1.0%-ը։ Մուծված հարկերի ծավալն աճել է 6.2%-ով կամ 0.23 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ (նախորդ տարվա համեմատ -1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.4 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը աճել է 0.19 մլրդ ՀՀ դրամով կամ 16.5%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ ԳՈՐԾԱՐԱՆ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (-2 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.37 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 29.1%-ով կամ 0.15 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 5 ընկերությամբ (-4 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.70 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն նվազել է 40.9%-ով կամ 0.48 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն ՄՈւԼՏԻ-ԼԵՈՆ ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.57 մլրդ ՀՀ դրամ կամ մոտ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը աճել է 96.4%-ով կամ 0.28 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

Ի տարբերություն 2024 թվականի, 2025-ի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 2 այլ ընկերություն (+1 ընկերություն), որոնք միասին մուծել են 0.56 մլրդ ՀՀ դրամ հարկ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի գրեթե 0.1%։ Internet Solutions LLC-ն այդ ընկերությունների թվում ամենամեծ հարկատուն է` 473.3 մլն ՀՀ դրամով։ Մյուս խոշոր հարկատուն Nest Services Ltd-ն է` 87.7 մլն ՀՀ դրամով։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32