Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում
29/07/2025 14:52
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. ՀՀ տնտեսության արտահանման ցուցանիշները մնում են խոր անկման մակարդակում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-հունիս ամիսներին։

Այսպես՝

  • Տարեսկզբի ցածր աճերի համեմատ՝ 2025թ. մայիսից սկսած տնտեսական ակտիվության աճի (ՏԱՑ) տեմպն արագացել է՝ հիմնականում բազայի էֆեկտի հաշվին։ Հունիսին ՏԱՑ-ը թեև որոշակի դանդաղել է մայիսի համեմատ, սակայն հունվար-հունիս ամիսների կուտակային ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 6.3%-ի՝ հունվար-մայիսի 5.7%-ի համեմատ։ Աճի տեմպի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության անկման տեմպի մեղմմամբ։
  • Արտահանման ցուցանիշները մնում են բավական ցածր մակարդակում։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ 2025թ. հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը կազմել է 52.8%: Անկման նման մեծ ծավալները հիմնականում պայմանավորված են ոսկու վերաարտահանման ծավալների չեզոքացմամբ։ Սակայն, եթե նույնիսկ այդ մասով ճշգրտենք արտահանման ցուցանիշները, ապա աճը կկազմի ընդամենը 1.1%, որը բավական ցածր է և հուշում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին:
  • Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանավորվածից։ Թեև բյուջեի եկամուտների մասով փաստացի ցուցանիշները գերակատարվել են պլանի համեմատ, ծախսերն էականորեն թերակատարվել են (240.2 մլրդ դրամով կամ 14.0%-ով)։ Ինչպես և կարելի էր սպասել, թերակատարման էական մասը (շուրջ 101.7 մլրդ դրամը) բաժին է ընկնում կապիտալ ծախսերին։ Կառավարությունը շեղվում է նախապես պլանավորված քաղաքականությունից, ինչը բնականաբար կարող է ունենալ էական բացասական տնտեսական հետևանքներ։ Կապիտալ ծախսերի թերակատարումը (շուրջ 25.6%) էական բացասական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության կարևոր ենթակառուցվածքների արդիականացման ընթացքի վրա՝ դանդաղեցնելով տնտեսական զարգացումը և երկարաժամկետ աճի ներուժը։ Հայտնի է, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը խրոնիկ բնույթ ունի, սակայն դրա լուծման ուղղությամբ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/Cc14K ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52