IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ–ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։
Armenia Tree Project-ի, Մատենադարանի և My Forest Armenia-ի հետ համագործակցությամբ բանկը շարունակում է նպաստել կանաչ տարածքների զարգացմանը, անտառների վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանը։
Բանկը կներգրավվի նաև AI4Biodiversity-ի ակտիվություններին՝ կարևորելով կենսաբազմազանության պահպանության գործում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով IDBank-ը կմասնակցի նաև «Կանայք կլիմայում» միջոցառմանը, որտեղ շուրջ 400 մասնակից կքննարկի կլիմայական օրակարգում կանանց դերն ու հնարավորությունները։
35 տարվա գործունեության ընթացքում IDBank-ը հետևողականորեն զարգացրել է իր թվային լուծումներն ու ծառայությունները՝ դրանք համադրելով պատասխանատու և կայուն գործունեության սկզբունքների հետ։ COP17-ին մասնակցությունը ևս արտացոլում է բանկի հանձնառությունը՝ գործընկերների հետ նպաստելու բնապահպանական նախաձեռնությունների իրականացմանը և նորարարական լուծումների զարգացմանը։ Այս մոտեցմամբ IDBank-ը շարունակում է ձևավորել իր զարգացման հաջորդ փուլի տեսլականը՝ նորարարությունը, թվայնացումն ու կայուն զարգացումը դիտարկելով որպես երկարաժամկետ արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներ։
Բանկի 35-ամյակին նվիրված նոր ծրագրերը ևս ուղղված են կանաչ տարածքների զարգացմանն ու երկարաժամկետ բնապահպանական արժեքի ստեղծմանը։
IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
