Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-մայիս
31/07/2025 18:49
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 4.89 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 41.96%-ով կամ 3.5 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 68.42%-ով կամ 3.8 մլրդ դոլարով և կազմել 1.76 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 36.07%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 528.9 մլն դոլար, +49.47% կամ 175.05 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10.81%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 281.6 մլն դոլար, -2.37% կամ +6.8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5.76%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 244.05 մլն դոլար, +7.8% կամ +17.7 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 4.99%-ը։

Հինգերորդ տեղում Գերմանիան է՝ 162․9 մլն դոլար, -2․8% կամ -4․7 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․33%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 161․2 մլն դոլար, -17․77% կամ -34․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․3%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 155․7 մլն դոլար, -11․87% կամ -20․98 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․18%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 148․1 մլն դոլար, +13․69% կամ +17․8 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․03%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 69․4 մլն դոլար, -11․35% կամ -8․9 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․42%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 68․8 մլն դոլար, +69․2 % կամ +28․2 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․41%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 28․11%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 67․24%-ով և կազմել 1․86 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 67․92%-ով և կազմել 1․8 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 3․78%-ով և կազմել 799․7 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 1․701 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -69․2%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 745․3 մլն դոլար՝ +31․4%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 240․5 մլն դոլար՝ +7․6%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 131․4 մլն դոլար է՝ -22․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 135․96 մլն դոլար՝ -17․2%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 140․2 մլն դոլար՝ +1․3%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 51․2 մլն դոլար՝ +23․7%:

Իսպանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 34․7 մլն դոլար՝ +19․5 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 74․6 մլն դոլար՝ +44․2%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են  47․2 մլն դոլար՝ -4․9%։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37