Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00+0.00 EUR SELL - 454.00-0.50
OIL:  BRENT - 67.39-0.66 WTI - 63.47-0.70
COMEX:  GOLD - 3686.70-0.18 SILVER - 42.57+1.72
COMEX:  PLATINUM - 1402.30+1.73
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 147.29+0.16 EUR/GBP - 1.1784-0.23
FOREX:  EUR/USD - 1.1784-0.23 GBP/USD - 1.3554-0.46
STOCKS RUS:  RTSI - 1058.09-0.93
STOCKS US: DOW JONES - 46142.42+0.27 NASDAQ - 22470.73+0.94
STOCKS US: S&P 500 - 6631.96+0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 45303.43+1.15 TOPIX - 3158.87+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 26544.85-1.35 SSEC - 3831.66-1.15
STOCKS EUR:  FTSE100 - 9228.11+0.21 CAC40 - 7854.61+0.87
STOCKS EUR:  DAX - 23674.53+1.35
18/09/2025  CBA:  USD - 382.59-0.35 GBP - 522.58+0.13
18/09/2025  CBA:  EURO - 452.83-0.42
18/09/2025  CBA:  GOLD - 45278-219 SILVER - 507.58-18.01
ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 76%
23/07/2013 11:06
Կիսվել

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 76%

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 76%: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն:

Ըստ ներկայացված տվյալների՝  այս տարվա առաջին կիսամյակի վերջին օրվա դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 375 հազար 257 ավտոտրանսպորտային միջոց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 63 հազարով:

Առաջին կիսամյակի ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված հատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 5 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 1 մլրդ դրամով։

Միևնույն ժամանակ, բավարարված և վճարված (վճարվելիք) դիմումների քանակը կազմել է 27,152 դիմում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ է մոտ 6000-ով։

Հունիս ամսվա կտրվածքով հատուցման միջին չափը կազմել է 208,633 դրամ:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

18/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.59
-0.35
Եվրո (EUR)
452.83
-0.42
Ռուբլի (RUR)
4.6184
+0.0041
Լարի (GEL)
140.01
-1
45278
-219
Արծաթ
507.58
-18.01