Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
2025թ. հունվար-հունիսին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 4%-ով
12/08/2025 12:08
Կիսվել

2025թ. հունվար-հունիսին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 82,872.1 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 7.3%-ով և հասույթը կազմել է 861.2 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 4.1%-ով և կազմել 4,849 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 2%-ով, իսկ հասույթը կազմել է 77,161.9 մլն դրամ։

Հեռագրական ծառայություններից ստաված հասույթը նվազել է 26.4%-ով և կազմել 0.9 մլն դրամ։

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 0․8% աճ, իսկ հասույթը կազմել է 4,128.4 մլն դրամ։

Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 20,185.1 մլն դրամ՝ անկում 1.3%-ով։

Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 4% աճ և հասույթը կազմել է 41,473.1 մլն դրամ։

Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 1.8 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 69.6%-ով:

Այլ ծառայություններից ստացվել է 8,892.7 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում՝ 2%-ով։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72