Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Գերմանիայում գարեջրի կիսամյակային վաճառքները նվազել են մինչև պատմական նվազագույնը
13/08/2025 14:58
Կիսվել

Գերմանիայում գարեջրի կիսամյակային վաճառքները նվազել են մինչև պատմական նվազագույնը

Գերմանիայում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գարեջրի վաճառքները, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, նվազել են 6.3%-ով և կազմել մոտ 3.9 մլրդ լիտր: Այս մասին նշվում է Դաշնային վիճակագրական վարչության հաշվետվությունում։

Նշվում է, որ վեցամսյա վաճառքների ծավալն առաջին անգամ 1993 թվականից ի վեր իջել է 4 մլրդ լիտրի շեմից ներքև։

Երկրի ներսում գարեջրի իրացումն առաջին կիսամյակում նվազել է 6.1%-ով՝ հասնելով 3.2 մլրդ լիտրի։ Արտահանումը նվազել է 7.1%-ով՝ մինչև 711.2 մլն լիտր։ ԵՄ երկրներ մատակարարումները կրճատվել են 5%-ով՝ հասնելով 406.9 մլն լիտրի, իսկ այլ երկրներ՝ 9.9%-ով՝ մինչև 299.6 մլն լիտր։

Բացի այդ, գերմանական գարեջրագործական գործարանների աշխատակիցներն անվճար ստացել են 4.7 մլն լիտր գարեջուր:

Այս տվյալները չեն ներառում ոչ ալկոհոլային գարեջուրը և ածիկային ըմպելիքները, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծված գարեջուրը։

Գարեջրի խառնուրդների (գարեջուր, խառնված լիմոնադի, կոլայի, մրգային հյութերի և այլ ոչ ալկոհոլային հավելումների հետ) վաճառքներն առաջին կիսամյակում աճել են 8%-ով՝ հասնելով 220.8 մլն լիտրի։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26