Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Չինաստանում հուլիսին մանրածախ վաճառքների և արդյունաբերական արտադրության աճը դանդաղել է
15/08/2025 15:00
Կիսվել

Չինաստանում հուլիսին մանրածախ վաճառքների և արդյունաբերական արտադրության աճը դանդաղել է

Չինաստանի արդյունաբերական արտադրությունը հուլիսին, ըստ երկրի Պետական վիճակագրական վարչության տվյալների, տարեկան կտրվածքով աճել է 5.7%-ով։ Այսպիսով, աճը դանդաղել է հունիսի 6.8%-ից։ Trading Economics-ի հաղորդմամբ՝ վերլուծաբանները միջինը կանխատեսում էին դանդաղում մինչև 5.9%։

Վերամշակող արդյունաբերության արտադրությունն աճել է 6.2%-ով, հանքարդյունաբերությունը՝ 5%-ով, նավթագազային ոլորտը՝ 4.1%-ով։ Ավտոմեքենաների արտադրությունն աճել է 8.5%-ով, համակարգիչների և հաղորդակցական սարքավորումներինը՝ 10.2%-ով, քիմիական արտադրանքինը՝ 7.2%-ով, սննդամթերքինը՝ 5.6%-ով։

Ընդհանուր առմամբ աճ է գրանցվել 41 ճյուղից 35-ում։

Հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 6.3%-ով։

Չինաստանի մանրածախ վաճառքները հուլիսին աճել են տարեկան կտրվածքով 3.7%-ով (հունիսին՝ 4.8%)։ Մասնագետները սպասում էին աճի դանդաղում մինչև 4.6%։

Սննդամթերքի վաճառքն աճել է 8.6%-ով, հագուստինը, կոշիկինը և տեքստիլինը՝ 1.8%-ով, կենցաղային տեխնիկայինն ու էլեկտրոնիկայինը՝ 28.7%-ով, կահույքինը՝ 20.6%-ով։ Միաժամանակ նվազել է բենզինի վաճառքը՝ 8.3%-ով, ավտոմեքենաներինը՝ 1.5%-ով, շինանյութերինը՝ 0.5%-ով։

Այս տարվա առաջին յոթ ամիսներին մանրածախ վաճառքներն աճել են 4.8%-ով։

Հիմնական ակտիվներում ներդրումները հունվար-հուլիս ամիսներին աճել են 1.6%-ով՝ համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի հետ։ Սպասվում էր 2.7% աճ։

Ենթակառուցվածքներում և վերամշակող արդյունաբերությունում ներդրումներն աճել են համապատասխանաբար 3.2% և 6.2%-ով։ Միևնույն ժամանակ, անշարժ գույքի ոլորտում ներդրումները նվազել են 12%-ով։

Չինաստանում գործազրկությունը հուլիսին աճել է մինչև 5.2%՝ հունիսյան 5%-ից։ Կոնսենսուս-կանխատեսումը նախատեսում էր աճ՝ մինչև 5.1%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52