ԱՅՍ ՏԱՐԻ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Այս տարի Տավուշի մարզում ցանքատարածություներն ավելացել են շուրջ 384.5 հա-ով՝ կազմելով 15306.5 հա: Արդյունքում, 18090 հա վարելահողի շուրջ 84%-ն արդեն ցանքի տակ է: Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել հացահատիկային, գարնանացան ցորենի և գարու, հաճարի և հատիկաընդեղենի ցանքերում: Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ նման տվյալներ են հրապարակվել նախարար Սերգո Կարապետյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում:
Նշվել է, որ պետական աջակցությամբ մարզին արդեն իսկ տրամադրվել է շուրջ 650 տոննա դիզելային վառելիք և 369.3 տոննա ազոտական պարարտանյութ, կուտակվել է 33 հազար տոննա խոտ՝ նախորդ տարվա նույն ժամանակի 15 հազարի դիմաց:
Այցի շրջանակներում նախարարը նշել է, որ Տավուշը սահմանապահ մարզ է, և գյուղատնտեսության զարգացումն այստեղ պետք է դիտարկել ոչ միայն սոցիալական, այլև՝ ռազմավարական տեսանկյունից: