
Հնդկաստանում ռուսական նավթի գլխավոր առավելություն են համարում գինըք
Հնդկաստանը շարունակելու է գնել ռուսական նավթ՝ չնայած ԱՄՆ-ի բարձր մաքսատուրքերին և Սպիտակ տան խիստ քննադատությանը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչի տեղակալ Եվգենի Գրիվան, ում մեջբերել է Bloomberg-ը։
Գրիվայի խոսքով՝ Ռուսաստանը Հնդկաստանին նավթ է վաճառում մոտ 5% զեղչով, ինչը Ասիայի երրորդ ամենամեծ տնտեսությանն այլընտրանք չի թողնում։ Բացի այդ, նա վստահ է, որ երկու երկրների միջև առևտուրը տարեկան կաճի մոտ 10%-ով։
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի համար ռուսական նավթի առավելությունն այն է, որ այն կարելի է վաճառել ավելի ցածր գնով, ինչը դառնում է ներքին գնաճը զսպելու կարևոր գործիք։ Միևնույն ժամանակ պատմականորեն Նյու Դելին ավելի շատ կախված է եղել Մերձավոր Արևելքի նավթից՝ Ռուսաստանից ներմուծելով շատ աննշան ծավալներ։ Սակայն այն բանից հետո, երբ ռուսական նավթի վրա սահմանվեց գների սահմանափակում, իրավիճակը փոխվեց։ 2025 թվականի կեսերին Հնդկաստան ռուսական նավթի մատակարարումները հասան օրական շուրջ 1.7 միլիոն բարելի, ինչը կազմում է ընդհանուր ներմուծման գրեթե 37%-ը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, մինչդեռ Ռուսաստանը զբաղեցնում է չորրորդ տեղը։ Այնուամենայնիվ, ռուսաստանցի դիվանագետներն արդեն հասկացրել են, որ Մոսկվան պատրաստ է գնել ավելի շատ հնդկական ապրանքներ, որոնք ենթարկվում են մաքսատուրքերի, և օգնել BRICS-ի իր գործընկերոջը ռեակտիվ շարժիչների արտադրության մեջ։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Հնդկաստան ռուսական նավթի մատակարարումների կտրուկ նվազման պայմաններում այս հումքի գնումներն ուժեղացրել են չինական նավթ վերամշակող գործարանները։