27/08/2025 15:16
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Հունիս և հուլիս ամիսներին արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ
ԼՈՒՅՍ հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-հուլիս ամիսներին։
- Տնտեսական ակտիվության աճի տեմպերը վերջին ամիսներին արագանում են՝ հիմնականում բազայի էֆեկտի չեզոքացմամբ պայմանավորված։ Հուլիսին ՏԱՑ-ը շարունակել է արագանալ՝ հասնելով 9.1%-ի։ Արագացումը հիմնականում պայմանավորված է նախորդ ամիսներին խոշոր անկումներ գրանցող արդյունաբերության ոլորտի աստիճանական վերականգնմամբ և շինարարության աճի արագացմամբ։ Վերջինս, սակայն, կարճաժամկետ երևույթ է և առաջիկայում հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի՝ Երևան քաղաքում կասեցման պայմաններում պահանջարկի նվազումը կհանգեցնի նաև շինարարության ոլորտի աճի դանդաղմանը։
- Արտահանման ոլորտում գրանցվում են կայուն բացասական ցուցանիշներ։ Արտահանման անկման տեմպը որոշակիորեն մեղմվել է, սակայն մնում է բավական խոր անկման մակարդակում։ Վերջին երկու ամիսներին՝ հունիսին և հուլիսին, արտահանման անկումը եղել է կայուն ցածր՝ կազմելով համապատասխանաբար 10.1% ու 10.8%, և չի ցուցաբերել վերականգնման միտումներ։ Ավելին, Եթե արտահանման աճից չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը, ապա աճը կկազմի ընդամենը 1.7%, որը բավական ցածր ցուցանիշ է և խոսում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի կորստի մասին։
- Վարկերի կառուցվածքը և աճի տեմպերը շարունակում են մտահոգիչ մնալ։ Թեև վարկերի կառուցվածքում աճում են նաև տնտեսության իրական հատվածին տրվող վարկերի ծավալները, վարկերի ընդհանուր ծավալների էական մասն ուղղվում է հիպոթեքային, սպառողական վարկերի տրամադրմանը և շինարարության ֆինանսավորմանը։ Ընդ որում, դրանք հիմնականում ֆինանսավորում են մեկ ոլորտ՝ շինարարությունը (քանի որ սպառողական վարկերի զգալի մասը նույնպես ուղղված է շինարարությանը՝ կանխավճարների տրամադրման, բնակարանների վերանորոգման և կահավորման ծախսերը հոգալու համար)։ Իսկ շինարարության բարձր աճը ժամանակավոր է, հետևաբար բնակչության եկամուտներից ավելի արագ աճող վարկային պարտավորությունները միջնաժամկետում կարող են ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության տեսանկյունից։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
Արծաթ
456.38
-35.58
10:51 27/11/26
10:30 27/11/26
20:21 26/11/26
17:27 26/11/26
17:00 26/11/26
