ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԵԿԱՄՏԱԲԵՐ Է
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններն ապահովել են 81,76 մլրդ ՀՀ դրամի համախառն հասույթ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հեռահաղորդակցության ոլորտի հասույթն աճել է շուրջ 9%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ոլորտի ընկերությունների հասույթի զգալի մասը` ավելի քան 60%-ը, ձևավորվել է բջջային ծառայությունների ոլորտում: Հայաստանի բջջային կապի 3 օպերատոները (ԱրմենՏել, ՎիվաՍել-ՄՏՍ, Օրանժ) այս տարվա առաջին կեսին բջջային ծառայություններից ապահովել են 51,2 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 10%-ով:
Միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչության մատուցված ինտերնետ հասանելիության ծառայություններից հեռահաղորդակցական ընկերությունների ապահոված կիսամյակային հասույթը կազմել է 14,6 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է մոտ 12%-ով: