Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 384.00+0.50
EUR BUY - 444.00+1.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 67.48-1.11 WTI - 64.01-0.30
COMEX:  GOLD - 3516.10+1.31 SILVER - 40.26+3.13
COMEX:  PLATINUM - 1370.30+0.82
LME:  ALUMINIUM - 2638.00+0.51 COPPER - 9837.00+0.41
LME:  NICKEL - 15285.00+1.23 TIN - 34198.00+1.15
LME:  LEAD - 1988.00-0.35 ZINC - 2813.50-0.16
FOREX:  USD/JPY - 147.02+0.05 EUR/GBP - 1.1684+0.20
FOREX:  EUR/USD - 1.1684+0.20 GBP/USD - 1.3503+0.07
STOCKS RUS:  RTSI - 1137.00-0.51
STOCKS US: DOW JONES - 45544.88-0.20 NASDAQ - 21455.55-1.15
STOCKS US: S&P 500 - 6460.26-0.64
STOCKS JAPAN:  NIKKEI - 42718.47-0.26 TOPIX - 3075.18-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25077.62+0.32 SSEC - 3857.93+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9187.34-0.32 CAC40 - 7703.90-0.76
STOCKS EUR:  DAX - 23902.21-0.57
29/08/2025  CBA:  USD - 382.52-0.45 GBP - 514.87-2.98
29/08/2025  CBA:  EURO - 446.29-0.71
29/08/2025  CBA:  GOLD - 41908+336 SILVER - 478.83+8.3
Աշխարհի ԱԹՍ շուկան մինչև 2030 թվականը գրեթե եռակի կաճի
01/09/2025 11:37
Կիսվել

Աշխարհի ԱԹՍ շուկան մինչև 2030 թվականը գրեթե եռակի կաճի

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համաշխարհային շուկան մինչև 2030 թվականը գրեթե եռակի կաճի՝ 2024 թվականի 32.2 միլիարդ դոլարից հասնելով գրեթե 90 միլիարդ դոլարի։ Այս մասին գրում է ոլորտային Offshore Technology պարբերականը՝ հղում անելով Global Data հետազոտությանը։

Արդեն 2025 թվականին առևտրային անօդաչուները կանցնեն ռազմականներից և կդառնան շուկայի խոշորագույն հատվածը։

«Նավթագազային արդյունաբերությունը հանդիսանում է այս աճը պայմանավորող հիմնական ոլորտներից մեկը, քանի որ օպերատորները գնալով ավելի հաճախ են ԱԹՍ-ներ կիրառում տեսչական ստուգումների, արտանետումների վերահսկման և ծովային լոգիստիկայի համար։ Շուկայի այս արագ աճը ցույց է տալիս, որ անօդաչուներն այլևս նիշային գործիք չեն, այլ՝ հիմնական գործոն՝ ապահովելու համար շահագործման կայունությունն ու էներգետիկ ոլորտի անվտանգությունը», – ընդգծում են վերլուծաբանները։

IDram

Մարդու անմիջական միջամտության անհրաժեշտությունը վտանգավոր պայմաններում նվազեցնելով՝ ԱԹՍ-ները սահմանում են անվտանգության նոր չափանիշներ՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու տնտեսողականությունը նավթի և գազի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման փուլերում:

Saudi Aramco, BP, Chevron, Shell և TotalEnergies նման ընկերությունները ընդլայնում են իրենց անօդաչուների պարկը՝ պլանային ստուգումներ իրականացնելու խողովակաշարերի, ճրագային կայանների, պահեստային տարաների և ծովային հարթակների համար:

Միևնույն ժամանակ նրանք հիշեցնում են գործող սահմանափակումների մասին՝ կապված բեռնատարողության, մարտկոցների ծառայության ժամկետի և օրենսդրական դաշտի տարբերությունների հետ, որոնք խոչընդոտում են ԱԹՍ-ների լայն կիրառմանը։ Բացի այդ, օդային տարածքի անվտանգության և տվյալների կառավարման հետ կապված հարցերը նույնպես խոչընդոտ են հանդիսանում անօդաչուների ավելի լայն ներդրման համար։ Սակայն փորձագետները վստահ են, որ նավթագազային արդյունաբերության փոխակերպման գործում ԱԹՍ-ների դերը շարունակելու է աճել։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

29/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.52
-0.45
Եվրո (EUR)
446.29
-0.71
Ռուբլի (RUR)
4.7613
-0.0085
Լարի (GEL)
141.92
-0.26
41908
+336
Արծաթ
478.83
+8.3