ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԵՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊՈՎ
Այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ինտերնետային կապով: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հրավիրված ավանդական խորհրդակցության ժամանակ:
Նախարարը կոչ է արել դպրոցների տնօրեններին ակտիվ կապի մեջ լինել նախարարության հետ և ներկայացնեն ինտերնետային կապի որակի վերաբերյալ իրենց դիտողությունները, որպեսզի հնարավոր լինի վերահսկել ինտերնետ կապ մատուցող ընկերությունների աշխատանքը:
Անդրադառնալով մանկավարժների սոցիալական խնդիրներին՝ ԿԳ նախարարը նշել է, որ 2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում: