Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հուլիսին կազմել է 11․4 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
26/09/2025 13:36
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հուլիսին կազմել է 11․4 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 11․4 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 8․3 մլրդ դոլարով կամ 41․96%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3․98 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 52․12%-ով կամ 4․3 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1․4 մլրդ դոլար, անկում՝ 12․54%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․3 մլրդ դոլար, անկում՝ 67․89%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 413․3 մլն դոլար, աճ՝ 6․29%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 260․1 մլն դոլար, անկում՝ 4․2%։ Վեցերորդը Իտալիան է՝ 252․7 մլն դոլար, աճ՝ 3․5%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 214․7 մլն դոլար, անկում՝ 19․02%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 203․7 մլն դոլար, աճ՝ 88․31%։ Իններորդն Վրաստանն է՝ 165․9 մլն դոլար, անկում՝ 3․16%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 135․5 մլն դոլար, աճ՝ 62․64%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 50․27%-ով և կազմել 4․3 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4․15 մլրդ դոլար, անկում՝ 51․03%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 9․64%-ով և կազմել 1․394 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 41․4%-ով և կազմել 5․76 մլրդ դոլար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52