Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հուլիս
29/09/2025 14:34
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 6․99 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 35․79%-ով կամ 3․9 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 63․17%-ով կամ 4․3 մլրդ դոլարով և կազմել 2․48 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 35․53%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 770․3 մլն դոլար, +35․75% կամ 202․9 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․02%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 405․8 մլն դոլար, -5% կամ -21․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․8%-ը։  

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 362 մլն դոլար, +10․08% կամ +33․1 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․18%-ը։

Հինգերորդ տեղում Գերմանիան է՝ 230․1 մլն դոլար, -4․06% կամ -9․7 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․29%-ը։

Իտալիան վեցերորդն է՝ 225․4 մլն դոլար, +16․11% կամ +31․3 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․22%-ը։

ԱՄՆ-ն յոթերորդն է՝ 224 մլն դոլար, -1․5% կամ -3․4 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․2%-ը։

Ութերորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 215․4 մլն դոլար, -19․28% կամ -51․4 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․08%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 103․6 մլն դոլար, -5․5% կամ -6 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․48%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 92․6 մլն դոլար, +52․69% կամ +31․9 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․32%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 28․2%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 61․73%-ով և կազմել 2․63 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 62․49%-ով և կազմել 2․56 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 9․38%-ով և կազմել 1․21 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-հուլիսին Հայաստան է ներմուծվել 2․39 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -63․9%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․07 մլրդ դոլար՝ +24․2%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 358․5 մլն դոլար՝ +10․1%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 185․1 մլն դոլար է՝ -20․4%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 198․4 մլն դոլար՝ -16․3%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 218․02 մլն դոլար՝ +6․2%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 71․5 մլն դոլար՝ +16․7%:

Իսպանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 49․01 մլն դոլար՝ +17․3 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 131․8 մլն դոլար՝ +68․1%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 74․8 մլն դոլար՝ -7․7%։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08