Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է
29/09/2025 13:06
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։

Այսպես՝

  • Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի այդ, բարձր աճի տեմպեր են գրանցվում նաև շինարարության ոլորտում՝ ինչը ևս դրականորեն է նպաստում բարձր աճերի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, խոսքը ՏԱՑ-ի բարձր լինելու մասին է, մինչդեռ ՀՆԱ-ի իրական աճը, որը տնտեսական աճը բնութագրող հիմնական ցուցանիշն է, համաձայն հունվար-հունիս ամիսների տվյալների` շուրջ 1 տոկոսային կետով ավելի ցածր է։
  • Արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո, օգոստոսին կրկին վատթարացել է՝ հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը կազմել է 48.8%։ Անկման այս մեծ չափերը հիմնականում պայմանավորված են վերաարտահանման ծավալների նվազմամբ, և դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2.5% (ըստ հունվար-հուլիս ամիսների տվյալների), ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։
  • Տնային տնտեսություններին տրվող վարկերի աճի տեմպը շարունակում է էականորեն գերազանցել նրանց եկամուտների աճին։ Վարկերի ընդհանուր ծավալի աճը առավելապես պայմանավորված է սպառողական և հիպոթեքային վարկերի աճերով՝ համապատասխանաբար 31.1% և 26.3%: Հատկանշական է, որ բնակչության եկամուտները (աշխատավարձերը, դրամական փոխանցումները, իրական ՀՆԱ-ն և այլն) չեն աճում համապատասխան չափով։ Այս առումով եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությամբ առաջանցիկ աճը ֆինանսական կայունության տեսանկյունից միջնաժամկետում կարող է ռիսկեր առաջացնել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/KPA8E

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52