![Ներկայացվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքը](https://b24.am/pub/uploads/2013/09/roads_280292189.jpg)
Ներկայացվել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման աշխատանքների ընթացքը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված աշխատանքներին:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ Բակո Սահակյանը կարեւորել է մայրուղու դերակատարությունը հանրապետության կյաքում՝ ընդգծելով, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը պետք է լիովին համապատասխանի միջազգային չափանիշներին:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: