Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԱՄՆ-ում աճել են GM, Ford և Hyundai ընկերությունների վաճառքները՝ էլեկտրական մեքենաների աննախադեպ բարձր պահանջարկի ֆոնին
03/10/2025 13:00
Կիսվել

ԱՄՆ-ում աճել են GM, Ford և Hyundai ընկերությունների վաճառքները՝ էլեկտրական մեքենաների աննախադեպ բարձր պահանջարկի ֆոնին

General Motors, Ford Motor և Hyundai ավտոարտադրողների վաճառքներն ԱՄՆ-ում աճել են տարվա երրորդ եռամսյակում՝ էլեկտրական մեքենաների ռեկորդային պահանջարկի շնորհիվ։ Պատճառը էլեկտրամեքենա գնող քաղաքացիների համար նախատեսված հարկային արտոնությունների ուժը կորցնելը։

Մինչև հոկտեմբերի 1-ը ամերիկացիները կարող էին ստանալ մինչև 7,500 դոլար հարկային փոխհատուցում՝ էլեկտրամեքենա գնելու դեպքում։ Այս արտոնությունը, որը ներդրվել էր 2022 թվականին՝ EV շուկան խթանելու նպատակով, չեղարկվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։

Ըստ GM-ի հաղորդման՝ 2025 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին ընկերության ավտոմեքենաների վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 8%-ով՝ հասնելով 710.3 հազար միավորի։ Էլեկտրամեքենաների վաճառքը եռամսյակում ավելացել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով ռեկորդային 66.5 հազարի։

Ռեգո Ինշուրանս

Ընդհանուր առմամբ, GM-ի վաճառքները տարվա առաջին ինը ամիսներին աճել են 10%-ով՝ կազմելով 2.15 միլիոն ավտոմեքենա։

Ford Motor Co.-ի վաճառքներն անցած եռամսյակում աճել են 8.2%-ով՝ մինչև 545.5 հազար մեքենա։ Էլեկտրական, հիբրիդ և plug-in հիբրիդ մոդելների ընդհանուր վաճառքն աճել է 19.8%-ով՝ հասնելով ռեկորդային 85.8 հազար միավորի։

Ըստ Ford-ի՝ ընկերության վաճառքները նույն ժամանակահատվածում աճել են 7.2%-ով՝ հասնելով 1.66 միլիոն ավտոմեքենայի։

Հարավկորեական Hyundai Motor Co.-ն հուլիս-սեպտեմբերին իր ընդհանուր վաճառքներն ավելացրել է 13%-ով, իսկ էլեկտրամեքենաների վաճառքը՝ կրկնապատկել։

Ճապոնական արտադրողների շրջանում Toyota Motor-ն ԱՄՆ-ում երրորդ եռամսյակում գրանցել է 16% աճ, Nissan Motor-ը՝ 5.3%, իսկ Honda Motor-ի վաճառքները նվազել են 2%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41