Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Թայվանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ չիպերի արտադրության մի մասը տեղափոխելու վերաբերյալ
03/10/2025 13:58
Կիսվել

Թայվանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ չիպերի արտադրության մի մասը տեղափոխելու վերաբերյալ

Թայվանը չի աջակցում ամերիկյան կողմի առաջարկին՝ չիպերի արտադրության զգալի մասը տեղափոխել ԱՄՆ։ Այդ մասին հայտարարել է Թայվանի փոխվարչապետ և առևտրային բանակցություններում երկրի գլխավոր ներկայացուցիչ Չեն Լի-ցզյունը։

Նրա խոսքով՝ բանակցային խումբը երբեք չի ընդունել և չի ընդունի պարտավորություն ԱՄՆ-ի հետ կիսել կիսահաղորդիչների արտադրությունը «50-ը 50-ի դիմաց» սկզբունքով։ Այս մասին գրում են CNBC-ն և The Wall Street Journal-ը։ Անցած հանգստյան օրերին ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը առաջարկել էր, որ Թայվանն արտադրի ԱՄՆ-ի համար անհրաժեշտ չիպերի 50%-ը հենց ամերիկյան տարածքում։

IDram

ԱՄՆ-ում անցկացված բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում Չեն Լի-ցզյունը նշել է, որ կիսահաղորդիչների արտադրությունը «50/50» սկզբունքով կիսելու հարցը նույնիսկ չի քննարկվել, հաղորդում է տեղական Central News Agency-ն։ Նրա խոսքով՝ բանակցությունների հիմնական թեմաները եղել են մաքսատուրքերի նվազեցումը և լրացուցիչ ներմուծման տուրքերից ազատումը։

Լաթնիկը, իր հերթին, NewsNation-ին տված հարցազրույցում նշել էր, որ ներկայումս ԱՄՆ-ի պահանջարկի շուրջ 95%-ը բավարարվում է Թայվանում արտադրված միկրոչիպերով։

Միացյալ Նահանգները սահմանել է 20% մաքսատուրք Թայվանից ներկրվող արտադրանքի նկատմամբ։ Բացի այդ, Թայվանում արտադրված կիսահաղորդիչները ենթարկվում են ամերիկյան մաքսատուրքերի՝ բոլոր օտարերկրյա չիպերի համար սահմանված կանոնների շրջանակում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52