Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
Էլեկտրամեքենաների վաճառքը ԱՄՆ-ում 9 ամսում գերազանցել է 1 միլիոնը և սահմանել նոր ռեկորդ
06/10/2025 17:55
Կիսվել

Էլեկտրամեքենաների վաճառքը ԱՄՆ-ում 9 ամսում գերազանցել է 1 միլիոնը և սահմանել նոր ռեկորդ

ԱՄՆ-ում ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների վաճառքը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գերազանցել է 1 միլիոն միավորը՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ: Այս մասին գրում է CNBC-ն՝ հղում անելով Motor Intelligence-ի տվյալներին։

Միայն երրորդ եռամսյակում երկրում վաճառվել է ավելի քան 438 հազար էլեկտրամեքենա, ինչը համապատասխանում է 10.5% շուկայի մասնաբաժնի։ Այս երկու ցուցանիշներն էլ դարձան ռեկորդային։

Երկրորդ եռամսյակում էլեկտրամեքենաների մասնաբաժինը կազմում էր 7.4%, իսկ առաջին եռամսյակում՝ 7.6%։

2024 թվականին էլեկտրամեքենաների ընդհանուր վաճառքը կազմել էր 1.3 միլիոն միավոր՝ շուկայի 8% մասնաբաժնով։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին շուկայի առաջատարն է մնացել Tesla-ն, սակայն նրա մասնաբաժինը նվազել է՝ հասնելով 43.1%-ի՝ նախորդ տարվա 49%-ի փոխարեն։

Ռեգո Ինշուրանս

General Motors-ի մասնաբաժինը աճել է՝ 8.7%-ից հասնելով 13.8%։

Երրորդ տեղում է հայտնվել Hyundai Motor (ներառյալ Kia)-ը՝ շուկայի 8.6% մասնաբաժնով։

Հաջորդ դիրքերում են՝

Ford Motor – 6.6%,

Volkswagen – 5.4%,

Honda Motor – 4.6%,

BMW AG – 3.6%։

Չնայած տարվա յուրաքանչյուր եռամսյակում վաճառքի աճին՝ ստարտափ Rivian-ը և Lucid-ը շարունակում են զբաղեցնել համեմատաբար փոքր մասնաբաժիններ՝ համապատասխանաբար 3% և 1%-ից պակաս։

Սեպտեմբերին ԱՄՆ-ում դադարել են գործել էլեկտրամեքենաների գնորդների համար նախատեսված դաշնային հարկային արտոնությունները՝ յուրաքանչյուր մեքենայի համար 7.5 հազար դոլարի չափով։

Ռեգո Ինշուրանս

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24