Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկական ընկերությունները կմասնակցեն Global Purchasing Season ցուցահանդեսին
09/09/2013 14:53
Կիսվել

Հայկական ընկերությունները կմասնակցեն Global Purchasing Season ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Միջազգային առևտրի ասոցացիայի Բրենդների կառավարման Միջազգային կենտրոնի միջև կնքված Փոխըմբռնման Հուշագրի համաձայն՝ մի շարք հայկական ընկերությունների արտադրանքը Չինաստանի Թայժու քաղաքում կներկայացվի ՉԺՀ Միջազգային առևտրի ասոցացիայի Բրենդների կառավարման Միջազգային կենտրոնի Global Purchasing Season ցուցահանդեսին:

Զարգացման հայկական գործակալությունից հայտնում են, ցուցահանդեսին կցուցադրվեն հետևյալ հայկական ընկերությունների արտադրատեսակները՝ «Մառան» ՍՊԸ, «Էդվագ Գրուպ» ՍՊԸ՝ «365 գինիներ» ապրանքանիշով, «Շահնազարյան» գինի կոնյակի տուն, «Արևա Գրուպ» ՍՊԸ, Ստեփանակերտի կոնյակի գործարան ՓԲԸ, Երևանի Կոնյակի գործարան, «Մապ» ՍՊԸ:

Ցուցահանդեսի տևողությունը 6 ամիս է:

Նշենք, որ բրենդների կառավարման միջազգային կենտրոնը ստորագրել է ապրանքատեսականի ներմուծելու, մշակութային, դիզայներական, տեխնոլոգիական և բարձրորակ ծառայության ռազմավարական համագործակցության համաձայնագիր Եվրոպական և Ամերիկայի մի շարք երկրների հետ և սկսել է բազմաոլորտ միջազգային համագործակցությունը:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը՝ Արդյունաբերական Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ:

ՉԺՀ Միջազգային առևտրի ասոցացիան հիմնադրել է Բրենդների Կառավարման կենտրոնը համաշխարհային բրենդինգի և տեղական մարկետինգի համար:

2012-2013թթ. Global Purchasing Season ցուցահանդեսը պաշտոնապես բացվել է 2012թ. հոկտեմբերի 30-ին:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69