
2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 31.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 3,967 հազար լիտր գինի, որից 615 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 31.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 0․3%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 9.3%-ով և կազմել 2,537.5 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 29.2%-ով և կազմել 1,093.2 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 11.9%-ով՝ կազմելով 23,117.2 հազար լիտր։