Արտակ Շաբոյանը պարգևատրվել է մրցակցության ոլորտում ունեցած ներդրման համար
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի կողմից պարգևատրվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմեւը, ով նաև ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարն է, այս առումով նշել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահը լուրջ ներդրում ունի ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային քաղաքականության զարգացման գործում:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ է: