Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՀ-ն նվազեցրել է Ռուսաստանի 2025 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ մինչև 0,6%
16/10/2025 19:35
Կիսվել

ԱՄՀ-ն նվազեցրել է Ռուսաստանի 2025 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը՝ մինչև 0,6%

ԱՄՀ-ն վերանայել է Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2025 թվականի համար՝ նվազեցնելով այն մինչև 0.6%, մինչդեռ 2026 թվականի գնահատականը մնացել է անփոփոխ՝ 1%։

Ընթացիկ տարվա կանխատեսումը նվազեցվել է 0.3 տոկոսային կետով՝ հուլիսին ներկայացված գնահատականների համեմատ։ Անցյալ տարի, հիմնադրամի տվյալներով, Ռուսաստանի տնտեսությունն աճել է 4.3%-ով։ Ապրիլին ԱՄՀ-ն այս ցուցանիշը գնահատում էր 4.1%։

«Ակնկալվում է տնտեսական աճի տեմպերի էական նվազում՝ Եվրոպայի ձևավորվող շուկաներում և զարգացող երկրներում՝ 2024 թվականի 3.5%-ից մինչև 1.8% 2025-ին՝ համեմատաբար չափավոր վերականգնմամբ մինչև 2.2% 2026-ին: Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի կտրուկ անկմամբ՝ 2024 թվականի 4.3%-ից մինչև 0.6%՝ 2025-ին և մինչև 1%՝ 2026-ին», – նշվում է փաստաթղթում։

Զեկույցում, անդրադառնալով ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի գնահատականների փոփոխությանը, հստակեցվում է՝ նվազեցման վերանայումը մեծապես պայմանավորված է վերջերս հրապարակված տվյալներով, որոնք ցույց են տալիս բյուջետային ծախսերի կենտրոնացում 2024 թվականի չորրորդ եռամսյակում, ինչի հետևանքով 2024 թվականի ՀՆԱ-ի աճի գնահատականը փոփոխվել է 4.1%-ից մինչև 4.3%։ Հակառակ ազդեցությունը արտացոլված է 2025 թվականի կանխատեսման մեջ։

Հիմնադրամի գնահատմամբ՝ Ռուսաստանում 2024 թվականին գնաճը կազմել է 8.4%, 2025 թվականին այն կհասնի 9%-ի, իսկ 2026-ին կնվազի մինչև 5.2%։ Անցյալ տարի Ռուսաստանի գործազրկության մակարդակը, ԱՄՀ-ի տվյալներով, կազմել է 2.5%, ընթացիկ տարում այն կնվազի մինչև 2.4%, իսկ ապագայում կբարձրանա մինչև 3.1%։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունն ավելի վաղ նույնպես նվազեցրել էր ՀՆԱ-ի աճի սեփական կանխատեսումը՝ 2025 թվականի համար՝ 2.5%-ից մինչև 1%, իսկ 2026-ի համար՝ 2.4%-ից մինչև 1.3%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52