Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Saudi Aramco-ից զգուշացրել են նավթի պակասի վտանգի մասին՝ հետախուզական ներդրումների պակասի հետևանքով
16/10/2025 17:40
Կիսվել

Saudi Aramco-ից զգուշացրել են նավթի պակասի վտանգի մասին՝ հետախուզական ներդրումների պակասի հետևանքով

Համաշխարհային նավթային շուկան առաջիկա տարիներին կարող է բախվել մատակարարման պակասի հետ, քանի որ էներգետիկ ոլորտը վերջին տասնամյակում գրեթե հրաժարվել է նոր հանքավայրերի որոնումից: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերության՝ Saudi Aramco-ի գլխավոր տնօրեն Ամին Նասսերին։

«Տասնամյակ շարունակ մարդիկ չեն զբաղվել հետախուզությամբ: Սա անխուսափելիորեն կունենա հետևանքներ», – Նասսերը կոչ է արել վերադառնալ ներդրումներին նավթի հետախուզության և արդյունահանման ոլորտում՝ նշելով, որ համաշխարհային պահանջարկը շարունակում է աճել, – «Եթե դա չարվի, առաջանալու է մատակարարման դեֆիցիտ»:

Նրա խոսքով՝ ոլորտում ներդրումների ներկայիս մակարդակը «ծայրահեղ ցածր» է։ Նասսերը նաև զգուշացրել է, որ վերջին 15 տարիներին նկատված նավթի արտադրության բումը, ամենայն հավանականությամբ, այլևս չի կրկնվի։

Ըստ Rystad Energy-ի կանխատեսման՝ 2040 թվականին համաշխարհային նավթային շուկայում մատակարարման պակասը կարող է կազմել շուրջ 10 միլիոն բարել/օր։ Նասսերի խոսքով՝ շուկայի ապագան կախված է այն որոշումներից, որոնք նավթային ընկերությունները կայացնում են հիմա, քանի որ նոր նախագծերի իրագործումը սովորաբար տևում է 5-7 տարի։

«Մենք հետևում ենք ներդրումային վերջնական որոշումներին և տեսնում ենք, որ դրանց թիվը կտրուկ նվազում է», – ասել է Նասսերը՝ հավելելով, որ Saudi Aramco-ն տարեկան 1-2 միլիարդ դոլար է ծախսում հետախուզության և արդյունահանման վրա։

Ներկայում շուկան բախվում է հակառակ իրավիճակի՝ նավթի գները նվազում են ՕՊԵԿ+ երկրների արտադրության աճի և առաջարկի ավելցուկի սպասումների ֆոնին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08