Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԼՈՒՅՍ հիմնադրամ. Տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը խնդրահարույց է
29/10/2025 12:20
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. Տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը խնդրահարույց է

ԼՈՒՅՍ հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։

Այսպես՝

  • Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։ Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.5%՝ օգոստոսի համեմատ արագանալով 3.0 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.6%։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում (սեպտեմբերին գրանցվել է 10.1% աճ, իսկ օգոստոսին՝ 5.8%)։ Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրում ենք արդյունաբերության՝ օգոստոս ամսվա աճի կառուցվածքը, ապա պարզ է դառնում, որ այն առավելապես պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղի շուրջ 77.1% աճով (որի ծավալները հունվար-օգոստոսի տվյալներով նվազել են)։ Վերջինս նախորդ տարիներին ուներ բավական բարձր աճի տեմպ՝ ոսկու վերաարտահանման գործարքներով պայմանավորված։ Ընթացիկ տարվա ցուցանիշները ևս պայմանավորված են ոչ կայուն գործոններով։
  • Արտահանման անկման տեմպը շարունակում է մնալ բավական խորը` բացասական տիրույթում։ Արտահանման անկման տեմպը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է -46.8%։ Ընդ որում, վերաարտահանման հիմնական ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը, թեև դառնում է դրական, սակայն մնում  է շատ ցածր մակարդակում և դրսևորում է նվազման միտում՝ հունվար-օգոստոսին կազմելով 1.9%՝ հունվար-հուլիսի համեմատ նվազելով շուրջ 0.6 տոկոսային կետով։
  • Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն շեղվել են պլանավորվածից։ Չնայած պետական բյուջեի եկամուտների մասով հունվար-սեպտեմբերին արձանագրվել է գերակատարում, բյուջեի ծախսային հատվածն էականորեն շեղվել է պլանից։ Մասնավորապես, բյուջեի ընդհանուր ծախսերը թերակատարվել են 13.1%-ով, որում կապիտալ ծախսերը՝ 25.9%-ով։ Այդ պայմաններում էականորեն թերակատարվել է նաև բյուջեի պակասուրդը՝ պլանավորված 462.6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 79.9 մլրդ դրամ և թերակատարվելով շուրջ 382.7 մլրդ դրամով։ Կապիտալ ծախսերը թերակատարվել են 153.8 մլրդ դրամով կամ 25.9%-ով։ Այսինքն՝ չնայած նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերի ծավալի աճին, դրանց կատարողականը շարունակում է բավական ցածր մնալ։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52