Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է
17/11/2025 21:47
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը 591.797 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 41.12% (+1.22 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 527.959 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 39.9%: Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծված ավելացված արժեքի հարկի ծավալն աճել է շուրջ 63.84 մլրդ դրամով կամ 12.09%-ով։

Առաջատար 10 ըներությունները ավելացված արժեքի հարկի ծավալով

Մոբայլ Սենթր Արթը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 49.05 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  44.74 մլրդ դրամ, գրանցվել է 4.3 մլրդ դրամ կամ 9.62% աճ։ Ընկերությունը պահպանել է առաջին հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 93.42%։

Գազպրոմ Արմենիան այս հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 28.65 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 30.84 մլրդ դրամ, գրանցվել է 2.19 մլրդ դրամ կամ 7.11% անկում։ Նախորդ տարի կազմակերպությունը նույնպես զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 82.13%։

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  11.08 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 9 մլրդ դրամ, գրանցվել է 2.07 մլրդ դրամ կամ 23.01% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է երեք հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 24.12%։

Սի Փի Էս Էներջի Գրուպը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 11.04 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 11.11 մլրդ դրամ, գրանցվել է 72.93 մլն դրամ կամ 0.66% անկում։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 58.09%։

ԻՄՎԲԱՄ-ն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 9.75 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 88.68%։

Սիթին այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 8.9 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 8.4 մլրդ դրամ, գրանցվել է 502 մլն դրամ կամ 5.98% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 59.02%։

Ալեքս Էնդ Հոլդինգը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 7.2 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 6.06 մլրդ դրամ, գրանցվել է 1.14 մլրդ դրամ կամ 18.86% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 3 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 78.63%։

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմակերպությունը մուծել է մոտ 6.99 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 5.74 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 1.25 մլրդ դրամ կամ 21.71% աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է  11-րդ հորիզոնականը՝ այսպիսով բարձրանալով չորս հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 59.61%։

Վայլդբերրիզը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 6.51 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 10.47 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 3.96 մլրդ դրամ կամ 37.82% անկում։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 80.66%։

Փրիթի Ուեյը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 6.15 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 14.5 մլրդ դրամ, գրանցվել է 8.35 մլրդ դրամ կամ 57.62% անկում։ Կազմկակերպության դիրքն իջել է 7 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 46.57%։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45