Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՀՀ խոշոր հարկատուներ. Շահութահարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Արդշինբանկն է
17/11/2025 11:47
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Շահութահարկ, 2025թ. հունվար-սեպտեմբերին առաջատարը Արդշինբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված շահութահարկի ծավալը կազմել է մոտ 258.49 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 17.96%(+1.25 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 221.11 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 16.71%: Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծված շահութահարկի ծավալն աճել է շուրջ 37.38 մլրդ դրամով կամ 16.91%-ով։

Առաջատար 10 ըներությունները շահութահարկի ծավալով

Արդշինբանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  23.83 դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  3.63 մլրդ դրամ, արձանագրելով 20.2 մլրդ դրամ կամ 555.79% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 7 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 74.72%։

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  17.75 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 19.21 մլրդ դրամ, արձանագրելով 1.46 մլրդ դրամ կամ 7.60% բացասական աճ։ Կոմբինատի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 49.08%։

Ամերիաբանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  13.82 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 11.42 մլրդ դրամ, արձանագրելով 2.4 մլրդ դրամ կամ 21.01% աճ։ Բանկի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 55.3%։

Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 7.21 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 6.87 մլրդ դրամ, արձանագրելով 335 մլն դրամ կամ 4.89% աճ։ Ընկերության դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56.07%։

Ինեկոբանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  6.14 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  5.91 մլրդ դրամ, արձանագրելով 234 մլն դրամ կամ 3.97% աճ։ Բանկի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 61.7%։

Դիջիթեյնն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  5.58 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 1.59 մլրդ դրամ, արձանագրելով 3,99 մլրդ դրամ կամ 251.47% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 22 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 33.41%։

Ակբա բանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  5.32 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 5.59 մլրդ դրամ, արձանագրելով 270 մլն դրամ կամ 4.83% բացասական աճ։ Բանկի դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 47.29%։

Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  3.75 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 349 մլն դրամ, արձանագրելով 3.4 մլրդ դրամ կամ 974.6% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 99 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 87.16%։

Կոնվերս Բանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  3.61 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 4.23 մլրդ դրամ, արձանագրելով 620 մլն դրամ կամ 14.65% բացասական աճ։ Բանկի դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56.02%։

Կաբարկոն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է  3.48 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր  3.62 մլրդ դրամ, արձանագրելով 140 մլն դրամ կամ 3.89% բացասական աճ։ Կազմակերպության դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 31.56%։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87